Մատչելի հղումներ

Իրանում լրագրողներ են բանտարկվել՝ օտարերկրյա լրատվամիջոցների հետ համագործակցելու մեղադրանքով


Լրագրողներին մեղադրում են «հակահեղափոխական» լրատվամիջոցների հետ կապեր ունենալու մեջ

Իրանում բանտարկվել է մեկ տասնյակ լրագրող, որոնց մեղադրել են օտարերկրյա պարսկալեզու լրատվական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ:

Իրանի լրատվամիջոցները հայտնել են, որ բանտարկված լրագրողները համագործակցել են լրատվական վեց գործակալության հետ, ներառյալ հինգ օրաթերթի և մեկ շաբաթաթերթի հետ, ինչպես նաև կիսապաշտոնական «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հետ:

Ըստ հաղորդագրությունների, լրագրողներին մեղադրում են «հակահեղափոխական» լրատվամիջոցների հետ կապեր ունենալու մեջ: Նման ձևակերպում Իրանում օգտագործում են նրանց նկատմամբ, ում մեղադրում են օտարերկրյա լրատվամիջոցների հետ համագործակցության մեջ:

Իրանի մշակույթի նախարարը սակայն ասել է, թե մեղադրանքները կապված չեն լրագրողական գործակալության հետ, քանի որ ձերբակալված որոշ լրագրողներ նախօրեին այցելել էին Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկի՝ երկրի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հետ անցկացված հանդիպումը:

Իրանի իշխանությունները բազմիցս որպես «թշնամական» են պիտակավորել միջազգային տարբեր լրատվամիջոցների, ներառյալ «Ամերիկայի Ձայն»-ի և «Բի-Բի-Սի» աշխատանքը:

«Ամերիկայի Ձայն»-ը վերահսկող «Կառավարիչների խորհուրդ» անկախ կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որտեղ քննադատել է «Իրանում լրատվամիջոցների դեմ օգտագործվող սպառնալիքների կրկնվող օրինակները», ներառյալ լրագրողների ընտանիքների անդամների հետապնդումները, Ինտերնետի գրաքննությունն ու ռադիո- և հեռուստահաղորդումների ազդանշանների խլացումը:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունն Իրանը, Թուրքիայի և Չինաստանի հետ միասին, դասում է աշխարհում ամենամեծ թվով լրագրողներ բանտարկած պետությունների շարքին:
XS
SM
MD
LG