Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան պատրաստվում է իրականացնել միջուկային փորձարկում


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունն իր մոտ է հրավիրել անվտանգության հարցերով ավագ պաշտոնատար անձանց ու արտգործնախարարության ղեկավարությանը ու հորդորել նրանց ՝՝իրականացնել պետական հույժ կարեւոր գործողություններ՛՛։ Տարածված այս հաղորդագրությունը հուշում է, որ երկրի առաջնորդն առաջ է տանում միջուկային փորձարկում իրականացնելու իր ծրագիրը՝ անտեսելով այդ քայլից հեռու մնալու կոչով ՄԱԿ-ի հորդորները։
Կիմ Ջոնգ Ունի մոտ անցկացված այս հանդիպումը հուշում է, որ Հյուսիսային Կորեան այս քայլով բողոքում է դեկտեմբեր ամսին այստեղից հեռու նշանառության հրթռի արձակումից հետո իր դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սկսված պատժամիջոցների դեմ։ Անվտանգության խորհուրդը դատապարտել էր հեռահար հրթիռ արձակելու փաստը՝ այն որակելով որպես միջուկային ու հրթիռային գործունեությունն արգելելող բանաձեւի ոտնահարում։ Խորհուրդը, որի մեջ է մտնում նաեւ Հյուսիսային Կորեայի դաշնակից Չինաստանը, Փխենյանի դեմ սկսել է նոր պատժամիջոցներ ու հորդորել վարչակարգին՝ հեռու մնալ միջուկային փորձարկումներից, կամ ՝՝կանգնել լուրջ հետեւանքների առջեւ՛՛։
Հյուսիսային Կորեան մերժել է Անվտանգության խորհրդի բանաձեւը ու պնդել դեպի երկրի ուղեծիր հրթիռ ուղարկելու իր իրավունքը։ Այն նաեւ նախազգուշացրել է, որ շարունակելու է արտադրել նոր հրթիռներ ու իրականացնել միջուկային փորձարկումներ՝ հակադարձելու ՝՝ամերիկյան թշնամական կեցվածքին՛՛։

XS
SM
MD
LG