Մատչելի հղումներ

Խոշոր հրդեհ՝ Բրազիլիայի գիշերային մի ակումբում


brazil fire
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:38 0:00

brazil fire

18Օ մարդ է զոհվել ու ավելի քան 2ՕՕ-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել Բրազիլիայի Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբներից մեկում սկսված հրդեհի արդյունքում։ Չնայած հրդեհի պատճառները դեռեւս ճշտված չեն, կան տեղեկություններ այն մասին, որ շոուի համար նվագախումբն օգտագործել է հրավառ նյութեր։ Մարդկանց մեծ մասը մահացել է ծխից խեղդվելու, շատերն էլ՝ խուճապի արդյունքում։
Երկրի նախագահն, ընդհատելով Չիլի կատարած այցը, վերադարձել է հայրենիք։

Սանտա Մարիան 25Օ հազար ազգաբնակչությամբ համալսարանական խոշոր քաղաք է Արգենտինայի եւ Ուրուգվայի հետ սահմանի մոտ։
Այս հրդեհը գիշերային ակումբներում բռնկված ամենամեծ հրդեհներից մեկն է 2ՕՕ4 թվականից ի վեր, երբ Արգենտինայի Բուենոս Աերես քաղաքի գիշերային ակումբներից մեկում սկսված հրդեհին զոհ էր գնացել 194 մարդ։

XS
SM
MD
LG