Մատչելի հղումներ

Պենտագոնը կհանի մարտական հերթապահությանը կանանց մասնակցության արգելքը


Կանանց ապագայում սակայն հասանելի չեն լինի մարտական հերթապահության հետ կապված որոշ աշխատանքներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, պաշտպանության նախարար Լեոն Պանետան նախատեսում է դադարեցնել զինված ուժերում կանանց մարտական հերթապահության մասնակցելու վերաբերյալ գործող արգելքը:

Պաշտոնյայի համաձայն, Պանետան մինչև այս տարվա մայիս ամիս վերջնաժամկետ է սահմանել՝ նոր քաղաքականության իրականացման նպատակով ծրագրեր կազմելու համար, որոնք հնարավորություն կտան կանանց աշխատանքի անցնել առաջին գծում մարտական հերթապահության իրականացման հետ կապված հազարավոր պաշտոններում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի բոլոր զորատեսակներում՝ բանակում, ռազմական նավատորմում, ռազմական ավիացիայում, ծովային հետևակում և առափնյա պաշտպանության ծառայությունում:

Պանետան, ըստ հաղորդագրությունների, նախատեսում է նոր քաղաքականության մասին հայտարարությամբ հանես գալ արդեն հինգշաբթի օրը:

Կանանց, այնուամենայնիվ, ապագայում հասանելի չեն լինի մարտական հերթապահության հետ կապված որոշ աշխատանքներ: Պենտագոնի պաշտոնյայի համաձայն, այս խնդիրը քննարկելու համար ԱՄՆ-ի զորատեսակների հրամանատարներին կտրվի երեք տարի:
XS
SM
MD
LG