Մատչելի հղումներ

Նոր բախումներ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում


ireland
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:23 0:00

ireland

Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական կառավարման կողմնակիցները հարձակում են գործել մայրաքաղաք Բելֆասթի ոստիկանության վրա՝ բողոքելով այս քաղաքում բրիտանական դրոշի կիրառումից հրաժարվելու մասին քաղաքապետարանի կողմից ընդունված որոշման դեմ։
Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, որոնք ի պատասխան կիրառել են ջրցան մեքենաներ ու արձակել ռետինե փամփուշտներ։
Բողոքի ալիքն այստեղ շարունակվում է արդեն 4Օ օր, որը սկսվեց այն բանից հետո, երբ քաղաքային խուրհուրդն ընդունեց որոշում քաղաքապետարանից բրիտանական դրոշը իջեցնելու եւ այն տարեկան միայն պաշտոնական 18 օրերին վեր բարձրացնելու մասին։
Բրիտանական կառավարման լոյալիստները կարծում են, որ սա Մեծ Բրիտանիայից անկախանալու եւ Իռլանդիայի Հանրապետությանը վերամիավորվելու առաջին քայլն է։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Իռլանդիան մտնում է Մեծ Բրիտանիայի կազմի մեջ՝ համարվելով բրիտանական երկրամաս։

XS
SM
MD
LG