Մատչելի հղումներ

Սիրիայի նախագահը հանդես է եկել հանրության առջեւ


Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդես է եկել վերջին ժամանակների համար հազվադեպ մի ելույթով՝ կրկնելով երկրի քաղաքացիական պատերազմն ավարտին հասցնելու համար քաղաքական լուծումներ գտնելու կոչը։ Նա միեւնույն ժամանակ դատապարտել է ընդդիմությանը ու նրա ուժերին՝ նրանց անվանելով ՝՝ահաբեկիչներ՛՛։ Ասադը հորդորել է երկրի ժողովրդին շարունակել պայքարն ընդդեմ այդ ՝՝ահաբեկիչների՛՛։
Անցյալ տարվա հունիս ամսին հրապարակային կերպով հանդես գալուց հետո առաջին անգամն էր, որ Ասադը երեւաց հանրության առջեւ՝ իրեն հավատարիմներին ասելով, թե ինքը պատրաստվում է անցկացնել ազգային հաշտեցման վեհաժողով, որին սակայն հրավիրված չեն լինելու նրանք, ովքեր նրա խոսքերով ՝՝դավաճանել են Սիրիային՛՛։

Ասադն իր մեկ ժամանոց ելույթի ժամանակ թվում էր ինքնավստահ, չնայած այն հանգամանքին, որ իր դեմ ապստամբությունը շարունակվում է արդեն 23 ամիս։ Նրա ասաց, թե Սիրիան պատերազմում է իր թշնամիների դեմ եւ հերքեց այստեղ համաժողովրդական հեղափոխության մասին հայտարարությունները։
Ասադը նորից կրկնեց, որ ապստամբներն ալ Քաիդայի ահաբեկիչներ են, որոնց նպատակը երկիրը մասնատելն է։ Նա պահանջեց, որ Արեւմտյան տերությունները եւ տարածաշրջանային երկրները դադարեցնեն այդ ուժերի զինումը։
ՄԱԿ-ի հաշվարկներով 2Օ11 թվականի մարտ ամսից սկսված ապստամբության ընթացքում Սիրիայում առնվազն 6Օ հազար մարդ է սպանվել։

XS
SM
MD
LG