Մատչելի հղումներ

Իսրայելը թույլատրել է շինանյութ առաքել Գազայի գոտի


Եգիպտոսից շինանյութի գնումն ու առաքումը իրականացվում է Գազայի գոտու համար Քաթարի իշխանությունների կողմից նախատեսված՝ 400 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում

Իսրայելը մեղմացրել է արդեն հինգ տարի Գազայի գոտու շարունակվող շջափակումը՝ վերջին օրերին թույլատրելով մասնավոր օգտագործման համար նախատեսված շինարարական նյութերով բեռնված մեքենաների մուտքը պաղեստինյան այս տարածք:

Եգիպտոսից շինանյութի գնումն ու առաքումը իրականացվում է Գազայի գոտու համար Քաթարի իշխանությունների կողմից նախատեսված՝ 400 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում:

Իսրայելը Գազայի գոտու նկատմամբ շրջափակումը սկսել էր իրականացնել 2007 թվականից, երբ պաղեստինյան այս տարածքում իշխանության գլուխ էր անցել զինյալների «Համաս» խմբավորումը: Ավելի ուշ այն թուլացրել էր որոշ սահմանափակումներ, սակայն շարունակում էր վերահսկողության տակ պահել շինանյութերի առաքումը:

Եգիպտոսի տարածքից Գազայի գոտի շինանյութ և այլ նյութեր մատակարարվում էին մաքսանենգ ճանապարհով՝ Եգիպտոսի սահմանի տակ փորած թունելներով:
XS
SM
MD
LG