Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի հարցով ունի նոր առաջարկներ


Լախդար Բրահիմին Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
Լախդար Բրահիմին Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի խաղաղության միասնական բանագնացը հայտարարել է, թե ունի Սիրիայում 21 ամիս շարունակվող հակամարտությունն ավարտին հասցնելու նպատակով նոր առաջարկ։

Արաբական լիգայի պաշտոնատար անձանց հետ Կահիրեում կիրակի օրն անցկացրած հանդիպումից հետո Լախդար Բրահիմին հայտարարեց, որ հավատացած է, թե, հիմքում ունենալով Ժնեում այս տարվա սկզբին կնքված համաձայնագիրը, իր այս ծրագիրը կարող է ընդունվել միջազգային համայքնի կողմից։ Սակայն այլ մանրամասնություններ իր ծրագրի մասին Բրահիմին չներկայացրեց։ Նա ավելացրեց մեկ անգամ եւս, որ ինչ որ բան պիտի շատ արագ արվի, քանի որ ՝՝իրադրությունը Սիրիայում վատթարանում է օրեցօր։՛՛

Բրահիմին Մոսկվայում նախորդ օրն ասել էր, թե Սիրիան պիտի ընտրություն կատարի ՝՝դժոխքի ու քաղաքական գործնըթացի միջեւ՛՛։ Նա հավատացած է, որ այս երկրում հակամարտությունն է՛լ ավելի կսրվի ու մարտերն ավելի արյունոտ կլինեն, եթե մարտերը տարածվեն նաեւ Դամասկոսում, ինչն էլ իր հերթին կդառնա փախստականների նոր հորքի առաջացման պատճառ։

XS
SM
MD
LG