Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հորդորում է իր քաղաքացիներին չմեկնել Հայիթի


ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը՝ պետդեպարտամենտը հրապարակել է ամերիկացիների կողմից դեպի Հայիթի ճամբորդությունները հնարավորինս կրճատելու մասին հայտարարություն՝ տեղեկացնելով այս երկրում վտանգավոր մի քանի պատճառների, այդ թվում՝ սպանությունների, թալանի ու վարակիչ հիվանդությունների մասին։

Հայտարարության մեջ ասված է, թե ՝՝այս երկրում, հատկապես մայրաքաղաք Պորտ Օ Փրինսի շրջանում, որեւէ մեկը, անկախ զբաղեցրած դիրքից, ազգությունից, սեռից ու տարիքից, պաշտպանված չէ առեւանգումներից՛՛։

Նախազգուշական կոչի մեջ ասված է նաեւ, թե վերջերս այստեղ այցելած անձինք Պորտ Օ Փրինսի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո ենթարկվել են հարձակումների ու թալանի։ Այս տարվա ընթացքում Ամերիկայի երկու քաղաքացի է սպանվել այստեղ թալանի ու առեւնագումների արդյունքում։
ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարությունը շեշտում է, որ Հայիթիի իշխանությունները սահմանափակել են նման բռնությունները բացահայտելու ուղղությամբ գործերի հարուցումը։

Պետդեպարտամենտը կոչ է անում Հայիթի այցելած անձանց գնել տարհանման ապահովագրություններ, քանի որ այս երկիր այցելածներից շատերը, ովքեր ստացել են վնասվածքներ, կամ հիվանդացել տարբեր հիվանդություններով, չեն կարողացել ստանալ բժշկական օգնություն այս երկրում։

XS
SM
MD
LG