Մատչելի հղումներ

Մահացավ Հնդկաստանում խմբակային բռնաբարության ենթարկված ուսանողուհին


Հնդկաստանում ողբում են բռնաբարության հերթական զոհի համար
Հնդկաստանում ողբում են բռնաբարության հերթական զոհի համար
Հնդկաստանի ոստիկանությունը մարդասպանության մեղադրանքներ ներկայացրեց 6 անձանց նկատմամբ, երբ հիվանդանոցից տեղեկացրին, որ վախճանվել է նրանց կողմից ավտոբուսներից մեկում երկու շաբաթ առաջ խմբակային բռանաբարության ու ծեծի ենթարկված կինը։ Եթե մեղադրանքները հաստատվեն դատարանում, 6 անձանց նկատմամբ կկայացվի մահվան դատավճիռ։

Հիշեցնենք, որ այս փաստի առնչությամբ Հնդկաստանում բողոքի մեծ ալիք էր բարձրացել։ Ցույցերի մասնակիցները պահանջում են Հնդկաստանում բռնաբարություններից ու բռնություններից կանանց պաշտպանություն, ինչպես նաեւ՝ սեռական բռնությունների դեմ ոստիականության կողմից ցուցաբերվող անտարբերության վերացում։

Այս պահին, երբ պատրաստվում են Սինգապուրից Հնդկաստան տեղափոխել 23-ամյա ուսանողուհու մարմինը, ոստիկանությունը շրջափակել է մայրաքաղաք Նյու Դելին՝ կանխելու համար զայրացած ամբոխի կողմից հնարավոր բռնությունները, ինչպիսիք գրանցվել էին անցյալ շաբաթ։
Մարդիկ Հնդկաստանում բողոքում են այն սովորության դեմ, որ այստեղ բռնաբարված անձինք են հասարակության կողմից շատ հաճախ պախարակվում։

Երկրում անդորրը վերականգնելու նպատակով հեռուստատեսային կոչով ժողովրդին է դիմել վարչապետ Մանմոհան Սինգը, հայտարելով, թե ինքը վստահեցնում է, որ կառավարությունն ամեն ինչ կանի երկրում կանանց անվտանգության ու ապահովության համար։

Հիվանդանոցից տեղեկացնում են, որ ուսանողուհին շաբաթ օրն առավոտյան ՝՝հանգիստ է հրաժեշտ տվել կյանքին՛՛՝ շրջապատված ընտանիքի անդամներով եւ Հնդկաստանի դեսպանության աշխատակիցներով։

XS
SM
MD
LG