Մատչելի հղումներ

Ուժգին փոթորկի հարվածի են ենթարկվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջանները


Փոթորիկն ԱՄՆ-ի հյուսիս-արևելք տեղաթոխվելուց առաջ բազմաթիվ ավերածությունների և հոսանքազրկումների պատճառ է դարձել հարավային և Միջին Արևմուտքի նահանգներում

Ձմեռային ուժգին փոթորիկը հարված է հասցրել Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան շրջաններին՝ ստեղծելով վտանգավոր պայմաններ վարորդների համար և դառնալով հազարավոր թռիչքների դադարեցման պատճառը:

Փոթորիկն առաջացրել է ուժգին քամիներ, ձյուն և սառույց Նյու Յորք նահանգից մինչև Մեյն նահանգ: Փենսիլվանիա և Մասաչուսեթս նահանգներում ձյան ծածկույթը կազմել է առնվազն 30 սանտիմետր: Նահանգների իշխանությունները հորդորել են բնակիչներին հեռու մնալ ճանապարհներից:

Վատ եղանակի պատճառով դադարեցվել է Ինդիանապոլիս քաղաքում ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ասոցիացիայի երկու՝ «Ինդիանա Փեյսերս» և «Չիկագո Բուլս» թիմերի միջև կայանալիք հանդիպումը:

Փոթորիկը Միացյալ Նահանգների հյուսիս-արևելք տեղաթոխվելուց առաջ բազմաթիվ ավերածությունների և հոսանքազրկումների պատճառ է դարձել ԱՄՆ-ի հարավային և Միջին Արևմուտքի նահանգներում: Մի քանի պտտահողմ տեղի էր ունեցել Ալաբամա, Լուիզիանա, Միսիսիպի և Տեխաս նահանգներում:

Փոթորկի հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ:
XS
SM
MD
LG