Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետն ԱՄՆ-ի Սպիտակ տանը հանդիպել է փոխնախագահ Ջո Բայդենին


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է ԱՄՆ-ի Սպիտակ տուն:

Սպիտակ տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին:

«Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրենի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը, ըստ հաղորդագրության, Երևան կվերադառնա դեկտեմբերի 14-ին:
XS
SM
MD
LG