Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Դամասկոսում՝ պայթյունի պատճառով


Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ Սիրիայում գնալով ավելի շատ տարածքներ դուրս են գալիս նախագահ Բաշար ալ-Ասադը վերահսկողությունից

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 16 մարդ:

Քաթանա արվարձանում իրականացված ռմբային հարձակումից մեկ օր առաջ Դամասկոսում իրականացվել էր մեկ այլ պայթյուն, որի թիրախը եղել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրությունների, նախարարության կենտրոնական մուտքի մոտակայքում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովն այս ընթացքում առաջին անգամ խոստովանել է, որ Սիրիայում գնալով ավելի շատ տարածքներ դուրս են գալիս նախագահ Բաշար ալ-Ասադը վերահսկողության տակից:

Փոխնախարար Բոգդանովը մեղադրել է նաև Արևմուտքի պետությունները Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը խեղաթյուրելու մեջ, ինչը, իր կարծիքով, իրականացվում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու նպատակով:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերը վերջերս ապստամբների նկատմամբ կիրառել են «Սկադ» տեսակի հրթիռներ: Որևէ հաղորդագրություն սակայն չի եղել այն մասին, թե արդյոք հրթիռներում քիմիական զենք էր տեղադրված եղել:

Ավելի քան 100 պետությունների ներկայացուցիչներից բաղկացած՝ «Սիրիայի բարեկամներ» անվանումը կրող խումբը, որը կոչ է անում Սիրիայի նախագահին հրաժարական ներկայացնել, նույն օրը որպես Սիրիայի ժողովրդի օրինական միակ ներկայացուցիչ պաշտոնապես ճանաչել է այս երկրի ընդդիմության դաշինքը:
XS
SM
MD
LG