Մատչելի հղումներ

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ


Armenian Prime Minister Meeting in Los Angeles
Armenian Prime Minister Meeting in Los Angeles

Վարչապետը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետի, ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարաիգոսայի հետ:

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ողջունելով Հայաստանի կառավարության ղեկավարին, Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում:

Տիգրան Սարգսյանն ու Անտոնիո Վիարաիգոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Զոն Հեֆերնը, Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ընդունելության ժամանակ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած աշխատանքները, բարեփոխումները, ծրագրված անելիքներն ու տեսլականը:

Այնուհետև Տիգրան Սարգասյանը պատասխանել է առողջապահությանը, սոցիալական ոլորտին, կոռուպցիային, Արցախի բանակցային գործընթացին, սիրիահայությանը վերաբերող հարցերի:
XS
SM
MD
LG