Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահն առաջարկում է ՝՝խելամիտ՛՛ երկխոսություն


Egypt
please wait
Embed

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Egypt

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին կոչ է արել սկսել, իր խոսքերով ասած, ՝՝խելամիտ՛՛ երկխոսություն ընդդիմության հետ, երբ քաղաքական ճգնաժամն այս երկրում թեւակոխում է երրորդ շաբաթը։ Ընդդիմության առաջնորդներն ասում են, թե հետաքրքրված չեն Մորսիի հետ որեւէ քննարկումով, քանի դեռ վերջինս չեղյալ չի հայտարարել իրեն մեծ արտոնություններ տալու եւ այդ հարցով հանրաքվե անցկացնելու մասին իր հրամանագիրը։

Երկրի զինված ուժերը շաբաթ օրը հայտարարել են, թե կողմ են քաղաքական հակասությունները լուծելու համար երկխոսություն սկսելուն։ Բանակային հրամանատարությունը հայտարարում է, թե փոխզիջման հասնելու ամենալավ ուղին երկխոսությունն է։

Եգիպտոսն ուրբաթ օրը հետաձգել է արտասահմանում անցկացվելիք վաղ քվեարկության անցկացումը, ինչը շատերի կարծիքով նշանակում է, որ նախագահն ունի ընդդիմության հետ հանդիպելու մեծ կարիք։


Մայրաքաղաք Կահիրեն վերջին երկու շաբաթների ընթացքում դարձել է նախագահի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջեւ բախումների թատերաբեմ։ Ընդդիմության ղեկավար Մոհամեդ ԷլԲարադեյի խոսքերով, փոխզիջման գնալու հարցում նախագահի դժկամությունն է երկրում դարձել ՝՝աղետի՛՛ պատճառ։ Բախումների արդյունքում մի քանի մարդ է զոհվել, 7ՕՕ այլոք՝ վիրավորվել։

Ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ավագ անդամներից մեկն է ասել, Եգիպտոսի սահմանադրության նախագծում ինքը նկատել է բազում կետեր, որոնք թուլացնում են ու վտանգի տակ դնում եգիպտոսցիների իրավունքներն ու ազատությունները։

XS
SM
MD
LG