Մատչելի հղումներ

Ճապոնիայում փլուզվել է մի թունել. Կան զոհեր


Japan Tunnel
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:28 0:00

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում փլուզվել է ավտոճանապարհային մի թունել, ինչի արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել։ Ոստիականությունը հաղորդել է, որ բացի երեք զոհերը, ավտոմեքենենաներից մեկի մեջ նկատել են հրդեհից այրված մարդկային ածխացած մի քանի մարմին։ Զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ մի քանի մարդ դեռեւս անհետ կորածների ցանկում են։

Թունելում սկսված հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել ժամը 11-ին՝ փլուզումից երեք ժամ անց։ Սակայն փրկարարները դադարեցրել են որոնման աշխատանքները՝ նորից փլուզվելու վտանգի պատճառով։
Վթարի պահին թունելի մեջ է եղել երկրի հանրային հեռուստատեսության հաղորդավարներից մեկը, որը հաղորդել է, որ տեսել է, թե ինչպես է թունելը կիսվում իր հետեւում։ Փլուզումից հետո, նրա խոսքերով, թունելը լցվել է թանձր ծխով, ավելի ուշ՝ սկսվել հրդեհ։ Մարդկանց մեծ մասը թունելից հեռացել է՝ ավտոմեքենաներն այնտեղ թողնելով։

Թունելի փլուզման պատճառները դեռեւս ճշտվում են։

XS
SM
MD
LG