Մատչելի հղումներ

Ցույց՝ ի պաշտպանություն Եգիտպտոսի նախագահի


Հազարավոր եգիպտոսցիներ երկրի մայրաքաղաք Կահիրեի համալսարանի մոտ անց են կացնում ցույց՝ ի պաշտպանություն նախագահ Մոհամեդ Մորսիի։ Մահմեդական եղբայրություն շարժումը կոչ է արել ամբողջ երկրի տարածքով սկսել նախագահին պաշտպանող ցույցեր եւ աջակցություն հայտնել սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու նրա ջանքերին։

Իսկ ահա հազարավոր մարդիկ էլ, արդեն իններորդ օրը լինելով, շարունակում են բողոքի ցույցերը մայրաքաղաքի Թահրիրի հրապարակում՝ ընդդեմ նախագահ Մորսիի ու սահմանադրության մեջ նրա առաջարկած փոփոխությունների։
Նախորդ օրը գործադուլներին էին միացել ազգային արդարադատության համակարգի աշխատակիցները՝ բողոքելով ընդդեմ Մորսիին արտակարգ իշխանություն տալու մասին նրա իսկ կողմից ներկայացված հրամանագրի։
Պետական դատավորները պահանջում են, որ Մորսին չեղյալ հայտարարի իրեն արդարադատության համակարգից վեր դասելու մասին իր հրամանագիրը։

Մորսին արդեն մի քանի ամիս է քաղաքական պայքար է տանում ընդդեմ դատավորների, որոնց մեծ մասը իրեն աջակից եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող Մահմեդական եղբայրություն շարժման հակառակորդներ են։

Մորսին սահմանադրական փոփոխությունների հարցը հավանաբար հանրաքվեի դնի եկող մի քանի օրերի ընթացքում։
ԱՄՆ-ը հրաժարվում է սահմանադրության մեջ նման փոփոխություն իրականացնելու հարցում Մորսիի քայլերը քննադատելու հնարավորությունից։

XS
SM
MD
LG