Մատչելի հղումներ

Կատալոնիայի ազգայնական կուսակցություններն անկախության հանրաքվե անցկացնելու մանդատ չեն ստացել


Կատալոնիայի նախագահ Արթուր Մաս
Կատալոնիայի նախագահ Արթուր Մաս

Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, խորհրդարանի տեղերի մեծ մասը նվաճել են ազգայնական կուսակցությունները

Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիա շրջանի ազգայնական կուսակցությունները հաղթել են կիրակի օրն անցկացված տեղական խորհրդարանական ընտրություններում, սակայն չեն ստացել անկախության հանրաքվե անցկացնելու համան անհրաժեշտ մանդատ:

Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, խորհրդարանի տեղերի մեծ մասը նվաճել են ազգայնական կուսակցությունները, սակայն Կատալոնիայի ներկայիս նախագահ Արթուր Մասի կողմից գլխավորած անկախության կողմնակից կուսակցությանը չի հաջողվել մեծամասնություն ստանալ 135 տեղ ունեցող խորհրդարանում:

Կատալոնիայի անկախության գաղափարը հավանության չարժանացնող Սոցիալիստական կուսակցությունն ընտրությունների արդյունքում կորցրել է ութ տեղ:

Անտոնիո Մասը շնորհակալություն է հայտնել իր դաշինքին՝ ցուցաբերած աջակցության համար՝ նշելով նաև, որ դաշինքն այժմ պետք է համատեղ պատասխանատվություն ստանձնի կառավարման համար:

Մասի կողմից գլխավորած Կատալոնիայի կառավարությունը շրջանում վաղաժամ ընտրություններ է անցկացրել, ինչը արդյունք է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի կողմից գլխավորած կենտրոնական կառավարության հետ իշխանության համար պայքարի:

Կատալոնիայի տնտեսությունը, որտեղ կան բազմաթիվ գործարաններ, բանկեր և այլ ոլորտի ձեռնարկություններ, կազմում է Իսպանիայի տնտեսության գրեթե մեկ հինգերորդը: Կատալոնիայի բնակիչները շատերի կարծիքով, կենտրոնական կառավարությունը անհամաչափ քիչ միջոցներ է վերադարձնում՝ հաշվի առնելով շրջանի ունեցած ներդրումը երկրի տնտեսության մեջ:
XS
SM
MD
LG