Մատչելի հղումներ

ՁԻԱՀ-ի ախտորոշումը խորհուրդ է տրվում անցկացնել բոլորին


ԱՄՆ-ի մի խումբ փորձագետներ խորհուրդ է տալիս ստուգել ՁԻԱՀ-ի առկայությունը 15-ից 65 տարեկան բոլոր անձանց մոտ

Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ գործող մի խումբ բժիշկ փորձագետներ խորհուրդ են տալիս, որ ՄԻԱՎ-ի՝ ՁԻԱՀ-ի հարուցիչ վիրուսի առկայությունը պետք է ստուգվի 15-ից 65 տարեկան բոլոր անձանց մոտ:

«Կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբ» անվանումը կրող մասնագետների ազդեցիկ խմբի համաձայն, նախկինում վիրուսի առկայության ստուգումը խորհուրդ էր տրվում անցկացնել միայն բարձր ռիսկայնություն ունեցող անհատների մոտ: Այժմ սակայն ՄԻԱՎ-ով վարակված ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների գրեթե 25 տոկոսը տեղյակ չէ, որ իրենց օրգանիզմում առկա է այս վարակը:

ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց իրավունքների ջատագովների համաձայն, «Կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խմբի» կողմից հրապարակված խորհուրդը «զգալի տեղաշարժ» է ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախտորոշման և բուժման գործում:

Ըստ փորձագետների, վաղաժամ ախտորոշումը կարող է 96 տոկոսով նվազեցնել ՁԻԱՀ-ի փոխանցման վտանգը:
XS
SM
MD
LG