Մատչելի հղումներ

Արաբական լիգան քննարկում է պատերազմի դեպքում աբական երկրների դիրքը


Israel-Palestine
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:49 0:00

Իսրայելը կիրակի օրը շարունակում էր Գազայի գոտու ռմբակոծումները։ Ի պատասխան պաղեստինյան կողմից արձակվող հրթիռների, հրեաներն իրականացնում էին գրոհներ օդից ու ծովից։ Չորեքշաբթի օրվանից ի վեր այստեղ սպանվել է ավելի քան 48 պաղեստինցի։

Նախորդ օրը Իսրայելը թիրախ էր ընտրել նաեւ Գազայում Համաս շարժումը ներկայացնող վարչապետ Իսմայիլ Հանիյեհի գրասենյակները եւ կառավարության շենքը։ Սակայն հարձակման պահին վարչապետը շենքում չի եղել։

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մորսին ընդունել է Համասի ղեկավարներին, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների Քաթարից ու Թուրքիայից՝ փորձելով գտնել բախումները դադարեցնելու եւ այստեղ մարդասիրական օգնության առաքում սկսելու ուղիներ։
Հանդիպումից հետո Մորսին ասել է, թե կա շուտով հրադադար սկսելու հույս։ Նա նախազգուշացրել է սակայն, որ Իսրայելի կողմից հնարավոր ցամաքային գրոհը կունենա լուրջ հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար։

Իր հերթին, Արաբական լիգան Կահիրեում արտակարգ նիստ է անցկացնում՝ նման հարձակում սկսվելու դեպքում արաբական կողմից որդեգրվելիք դիրքը ճշտելու նպատակով։

XS
SM
MD
LG