ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրն այցելել է Նյու Յորք քաղաքը՝ «Սինդի» գերփոթորկի պատճառով տուժած տարածքներում վերականգնողական աշխատանքները գնահատելու նպատակով:
Նախագահ Օբամայի համաձայն, Նյու Յորքում դեռևս մեծ աշխատանք է պետք կատարել, և քաղաքի բնակիչներից շատերին անհրաժեշտ է անհապաղ օգնություն տրամադրել:
«Նրանք մինչ այժմ չունեն ջեռուցում, էլեկտրական հոսանք: Նրանք մինչ այժմ չունեն սննդամթերք», - նշել է նախագահը՝ հավելելով. «Երեխաները մինչ այժմ չգիտեն, թե որ դպրոցն է պետք գնալ: Մեր առջև կանգնած են խնդիրներ, որոնց լուծումն անհնար է հապաղել, և մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ մարդկանց հրատապ օգնություն տրամադրելու համար»:
Նյու Յորք կատարված այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել տուժած տարածքների բնակիչների հետ, շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ տարերային աղետի հետևանքները վերացնելու աշխատանքում ցուցաբերած օգնության համար:
Քաղաքի Ստեյտեն-Այլենդ թաղամասում նախագահն ասել է, որ դաշնային կառավարության առջև կանգնած մեծ և երկարատև խնդիրներից է տուժած թաղամասերում վերականգնողական աշխատանքների կազմակերպումը: Այս կապակցությամբ նախագահը հայտնել է, որ տուժած տարածքների վերականգնման խմբի ղեկավար է նշանակել ԱՄՆ-ի բնակելի և քաղաքային շինարարության նախարար Շոն Դոնովանին:
Նախագահ Օբաման ասել է նաև, որ նախատեսում է կանոնավոր կերպով այցելել Նյու Յորք այնքան ժամանակ, որքան կպահանջվի վերականգնողական աշխատանքներն ավարտելու համար: