Մատչելի հղումներ

Թուրքիան ճանաչել է Սիրիայի ընդդիմությանը


Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն շնորհավորում է Սիրիայի ազգային դաշինքի ղեկավար Մուազ ալ-Խաթիբին, Դոհա, Քաթար, 2012թ. նոյեմբերի 11
Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն շնորհավորում է Սիրիայի ազգային դաշինքի ղեկավար Մուազ ալ-Խաթիբին, Դոհա, Քաթար, 2012թ. նոյեմբերի 11

«ԱՄՆ-ը սատարում է Թուրքիային՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցում». պաշտպանության նախարար Պանետա

Սիրիայի ընդդիմադիր նոր ձևավորված դաշինքը նոր ճանաչում է ստացել, այս անգամ՝ Թուրքիայի կողմից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հինգշաբթի օրը հայտնել է Սիրիայի ազգային դաշինքը «Սիրիայի ժողովրդի օրինական միակ ներկայացուցիչ» ճանաչելու մասին:

Այս հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել Ջիբութիում՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն հանդիպման ընթացքում:

Թուրքիային սատարելու մասին հինգշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

«Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում նախարար Պանետան ասել է, թե սատարում է Թուրքիային՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցում, որպեսզի վերջինս կարողանա տեղադրել դրանք Սիրիայի հետ սահմանամերձ գոտում:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դիմել էր դաշինքին՝ Սիրիայից իր տարածք հասնող հրթիռներից պաշտպանելու խնդրանքով: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, Թուրքիայում ստեղծվել է դժվար իրավիճակ՝ հարևան Սիրիայում շարունակվող անկայունության և այս երկրից փախստականների չդադարող հոսքի պատճառով:
XS
SM
MD
LG