Մատչելի հղումներ

Վեց զոհ Աֆղանստանի ճանապարհներին


Աֆղանստանում ճանապարհներից մեկի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ մի կին ու դրանից մի քանի ժամ առաջ ծնված նրա երեխան։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընտանիքի անդամները տուն էին վերադառնում ծննդատնից, երբ նրանց ավտոմեքենան Խոսթի գավառում հարվածել է ռումբին։
Այլ հաղորդագրությունների համաձայն, ճանապարհային ռումբի պայթյունից սպանվել են եւս երեք այլոք հարավային Հելմանդի գավառում։

Պայթյունների պատասխանատվությունը դեռեւս իր վրա որեւէ մեկը չի վերցրել։ Սակայն հայտնի է, որ այս երկրում ճանապարհային ռումբերի տեղադրումը Թալիբանի ապստամբ ուժերի պայքարի ձեւերից մեկն է, որոնք դեռեւս հույս ունեն տապալել Արեւմուտքի կողմից հովանավորվող կառավարությունը։ Ռումբերը հաճախ չեն հարվածում իրենց թիրախներին` դառնալով քաղաքացիական անձանց սպանության պատճառ։

XS
SM
MD
LG