Մատչելի հղումներ

116 տարեկան հասակում վախճանվել է աշխարհի ամենատարեց մարդը


Երեք դարերի ընթացքում ապրած չորս զավակների մայր Բեթսի Քուփերը նախկինում դպրոցի ուսուցչուհի է եղել

116 տարեկան հասակում վախճանվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց մարդ գրանցված կինը:

Նախօրեին վախճանված Բեսի Քուփերը, որը Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչված՝ աշխարհում այդ տարիքին երբևէ հասած ընդամենը մի քանի մարդկանցից էր, ապրում էր ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքից ոչ հեռու գտնվող մի բնակավայրում:

Բեթսի Քուփերի որդի Սինդի Քուփերի համաձայն, շնչառության հետ խնդիրներ ունենալուց հետո Բեթսիին իր սենյակում թթվածին էր միացվել՝ շնչառությանն օժանդակելու նպատակով: Սինդի Քուփերի համաձայն, իր մայրն «այս աշխարհից խաղաղ է հեռացել»:

Բեթսին Քուփերն աշխարհի ամենատարեց մարդ էր ճանաչվել այս տարվա հունվար ամսին, սակայն մայիսին որպես աշխարհի ամենատարեց մարդ ճանչվել էր Բրազիլիայում ապրող մի կին, որը Քուփերից 48 օրով մեծ էր: Ամենատարեց մարդու տիտղոսը վերադարձվեց Բեսթսիին հունիսի 21-ին՝ բրազիլացի կնոջ մահից հետո:

Երեք դարերի ընթացքում ապրած չորս զավակների մայր Բեթսի Քուփերը նախկինում դպրոցի ուսուցչուհի է եղել:
XS
SM
MD
LG