Մատչելի հղումներ

Մեկնարկել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային համատեղ զորավարժությունները


Երկու դաշնակիցների համատեղ զորավարժությունները նպատակ են հետապնդում ստուգելու ռազմածովային ուժերի մարտական պատրաստականությունը

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան համատեղ ռազմածովային զորավարժություններ են մեկնարկել Կորեական թերակղզու ափերի մոտ:

Երկու դաշնակիցների համատեղ զորավարժությունները նպատակ են հետապնդում ստուգելու ռազմածովային ուժերի մարտական պատրաստականությունը:

Եռօրյա զորավարժությունները մեկնարկել են այն ընթացքում, երբ Հյուսիսային Կորեան գրեթե ամեն օր հանդես է գալիս միջուկային փորձարկում անցկացնելու սպառնալիքներով՝ ի պատասխան Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ պատժամիջոցների:

ՄԱԿ-ը խստացել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին վերջինիս կողմից գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռի փորձարկման պատճառով:

Հարավային Կորեայի Փոհանգ քաղաքից ոչ հեռու Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին Հարավային Կորեայի կողմից մասնակցում է տասը ռազմանավ, իսկ ամերիկյան կողմից մասնակցում են «Սան Ֆրանցիսկո» սուզանավն ու «Շիլոհ» հրթիռային հածանավը:

XS
SM
MD
LG