Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմության պաշտոնական ճանաչման մասին հայտարարությամբ հայտնել է այլ պետություններից և տարածաշրջանային կազմակերպություններից բավականին մեծ ուշացմամբ

Միացյալ Նահանգներն այսօր պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմության նոր դաշինքը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան «Էյ-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Որոշում ենք կայացրել այն մասին, որ Սիրիայի ընդդիմության դաշինքն այժմ բավարար ներկայացուցչական է, արտացոլում և ներառում է Սիրիայի բնակչության բավարար մասը», - ասել է նախագահ Օբաման:

Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմության պաշտոնական ճանաչման մասին հայտարարությամբ հայտնել է այլ պետություններից և տարածաշրջանային կազմակերպություններից, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Պարսից ծոցի համագործակցության խորհրդից, բավականին մեծ ուշացմամբ:

ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայի ընդդիմության դաշինքի պաշտոնական ճանաչման հայտարարությամբ հանես են եկել Սիրիայի ընդդիմության և կողմնակիցների Մարոկկոյում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Այս հանդիպմանը կմասնակցի Միացյալ Նահանգների արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բերնսը:

ԱՄՆ-ի Սպիտակ տակ մամուլի քարտուղար Ջեյ Քերնին Սիրիայի ընդդիմության ճանաչման մասին նախագահի կողմից հայտարարելուց առաջ հայտնել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է նշել ընդդիմության կողմից մինչ օրս գրանցած առաջընթացն ու ակնկալում է ապագայում Սիրիան տեսնել առանց ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադի:

Միաժամանակ Քերնին շեշտել է, որ Միացյալ Նահանգները չի ծրագրում բացի ոչ մահաբեր և մարդասիրական նշանակություն ունեցող ապրանքներից ընդդիմությանը տրամադրել որևէ այլ տեսակի օգնություն:

Սպիտակ տակ մամուլի քարտուղարը նշել է նաև, որ նախագահ Օբաման զգուշացրել է Սիրիայի կառավարությունը քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին՝ ասելով, թե նման քայլը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:

XS
SM
MD
LG