Մատչելի հղումներ

Հարբուխի 10 տավար ընթացքում գրանցված ամենաուժեղ համաճարակը՝ ԱՄՆ-ում


Բոստոնում նախորդ տարվա համեմատ հարբուխով հիվանդության դեպքերի թիվը տասնապատկվել է

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաձայն, այս տարի Միացյալ Նահանգներում գրանցվել է հարբուխի համաճարակ, որը, նույնիսկ չհասած լինելով գագաթնակետի, ամենաուժեղն է ՝ 10 տարվա ընթացքում գրանցված համաճարակներից:

Հարբուխի տարածում է գրանցվել երկրի 44 նահանգներում, իսկ հարբուխի ախտանիշների բուժման համար հիվանդանոց դիմող մարդկանց թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում կրկնապատկվել է:

Երկրի որոշ շրջաններում հիվանդների թիվը հասել է այնպիսի ցուցանիշների, որ հիվանդանոցները ստիպված են լինում հետ ուղարկել հարբուխով հիվանդների: Բոստոնի քաղաքագլուխը նախօրեին առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակ է հայտարարել քաղաքում, քանի որ անցյալ տարվա համեմատությամբ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող այս քաղաքում հարբուխով հիվանդների թիվն ավելացել է տասնապատիկ:

ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաների համաձայն, այս տարի հարբուխի հիվանդության դեպքերը գրանցվել են սովորականից մեկ ամիս առաջ՝ նոյեմբեր ամսին: Հարբուխը, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, հիմնականում առաջանում է «H3N2» վիրուսի պատճառով, որի գործած ազդեցությունը կարող է բավականին ծանր լինել, մանավանդ տարեց անձանց առողջության վրա:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս, որ վեց ամսեկան բարձր տարիքի բոլոր անձինք պատվաստվեն հարբուխի դեմ: Հարբուխի դեմ պատվաստանյութը վերջին տարիների ընթացքում այս հիվանդությունը կանխում է 60-ից 70 տոկոս արդյունավետությամբ:
XS
SM
MD
LG