Մատչելի հղումներ

Ավելի քան 5 միլիոն դոլար՝ Իրաքում չարաշահումների գործը կարգավորելու համար


«L-3 Services» ընկերության դեմ հարուցած դատական գործում 72 հայցվոր նշել էր, որ ընկերության աշխատողները կտտանքներ և չարաշահումներ են իրականացրել իրենց նկատմամբ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կապալառու մի ընկերություն, որն իրաքյան պատերազմի ժամանակ իրականացրել էր մարդկանց ձերբակալության ու հետագա հարցաքննման հետ կապված գործողություններ, վճարել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ Աբու Գրեյբ բանտի նախկին կալանավորների կողմից հարուցված դատական գործը կարգավորելու շրաջանակներում:

«L-3 Services» ընկերության դեմ հարուցած դատական գործում 72 հայցվոր նշել էր, որ ընկերության աշխատողները կտտանքներ և չարաշահումներ են իրականացրել իրենց նկատմամբ: Հայցվորների համաձայն, նրանք ենթարկվել են դաժան վերաբերմունքի այնպիսի ձևերի, ինչպիսիք են ծեծը, ստիպողական մերկացումը, ծայրահեղ ջերմաստիճանային պայմանների ազդեցությունը, ինչպես նաև քնից զրկելը:

«Engility Corporation» անվանումն այժմ կրող ընկերությունը պահանջել է փակել գործը՝ պնդելով, թե իր անձնակազմը «օկուպացնող ուժերի» մաս է կազմել և այսպիսով ենթակա չէր քաղաքացիական դատավարության: Դաշնային դատարանը սակայն 2010 թվականին չէր բավարարել այս միջնորդությունը, իսկ վերաքննիչ դատարանն իր հերթին ուժի մեջ էր թողել ստորադաս դատարանի որոշումը:

Որպես դատական այս գործի կարգավորում, հայցվորներն ընդունել են ընդհանուր առմամբ 5,28 միլիոն դոլար կազմող վճարումները:

Աբու Գրեյբ բանտում իրականացվող չարաշահումների վերաբերյալ լուսանկարները, այդ թվում՝ իրար վրա դրված մերկ բանտարկյալների պատկերները, առաջին անգամ հրապարակվել էին 2004 թվականին: Այս չարաշահումների պատճառով ամբողջ աշխարհում բողոքի ալիք էր բարձրացել, որի արդյունքում պատասխանատվության էր ենթարկվել Միացյալ Նահանգների զինված ուժերի 11 զինծառայող:

XS
SM
MD
LG