Մատչելի հղումներ

Գլխավոր տեսուչ «Այցի հիմնական նպատակն է՝ լուծել Իրանում միջուկային սպառազինության մշակման հետ կապված առկա խնդիրները»

Միավորված ազգերի կազմակերպության միջուկային գործակալության մի խումբ տեսուչներ այցելել են Իրան՝ փորձելով կրկին ներգրավել այս երկիրը միջուկային իր վիճահարույց ծրագիր շուրջ բանակցություններում:

Գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսի համաձայն, այցի հիմնական նպատակն է՝ լուծել Իրանում միջուկային սպառազինության մշակման հետ կապված առկա խնդիրները:

Իրանի իշխանությունները պնդում են, թե երկրում իրականացվող միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է:

ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը ցանկանում է, որ Իրանի իշխանությունները թույլատրեն տեսուչների մուտքը դեպի Փարչինի ռազմակայան, որտեղ, ըստ Արևմուտքի ունեցած կասկածների, իրականացվում են միջուկային զենքի մշակման հետ առնչվող աշխատանքներ: Նեքերթսի համաձայն, Իրանի կողմից ռազմակայան այցելելու թույլտվությունը «ողջունելի» կլիներ:

Թեհրանն իր հերթին պնդում է, թե Փարչինի ռազմակայանում առկա են միայն սովորական սպառազինություններ:

XS
SM
MD
LG