Մատչելի հղումներ

«Հրեական բնակավայրերը, որտեղ արդեն ապրում է մոտ 520 հազար մարդ, օգուտ են բերում միայն Իսրայելի հրեաներին»

Միավորված ազգերի կազմակերպության մարդուն իրավունքների ոլորտում գործող քննիչները հորդորել են Իսրայելին դադարեցնել բնակավայրերի կառուցմանն ուղղված բոլոր աշխատանքները և անմիջապես մեկնարկել պաղեստինյան օկուպացված տարածքներից արդեն իսկ կառուցված բնակավայրերի բնակիչների դուրսբերման գործընթացը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից անցյալ տարի մեկնարկած հետաքննության արդյունքներով հրապարակված զեկույցում ներկայացվել են պաղեստինցիների քաղաքացիական իրավունքների վրա հրեական բնակավայրերի կառուցման ունեցած ազդեցությունը: Հետաքննությունն իրականացրած մասնագետների խումբը եզրակացրել է, որ Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցման քաղաքականությունը խախտում է պաղեստինցիների իրավունքները:

Իսրայելը որևէ կերպ չի համագործակցել այս հետաքննությունն իրականացրած մասնագետների հետ: Երկրի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատության է ենթարկել զեկույցը՝ «կողմնակալ» և «հակառակ արդյունքների բերող» անվանելով այն:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից իրականացված հետաքննության արդյունքներով հրապարակված զեկույցում նշվել է, որ շինարարական աշխատանքները հավասար են «հողերի սահող անեքսիայի», որը կարող է խոչընդոտել պաղեստինյան ամբողջական պետության ստեղծման:

Զեկույցում ասված է նաև, որ հրեական բնակավայրերը, որտեղ արդեն ապրում է մոտ 520 հազար մարդ, օգուտ են բերում միայն Իսրայելի հրեաներին, և այդ բնակավայրերում պաղեստինցիների նկատմամբ ռազմական և իրավապահ մարմինների կողմից իրականացվում է խտրականության քաղաքականություն:
XS
SM
MD
LG