Մատչելի հղումներ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ», 2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ», 2012թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները

«Ամբողջ աշխարհում կոռուպցիան շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ հասարակության վրա»

«Անցյալ տարի պետական մարմիններում կոռուպցիայի աճը ստիպել է մի քանի պետության առաջնորդներին լքել իրենց պաշտոնները: Այնուամենայնիվ, ամփոփելով այս իրադարձությունների արդյունքները, հասկանալի է դառնում այն փաստը, որ բազմաթիվ երկրներում կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահումների և գաղտնի գործարքների ծավալները դեռևս բարձր են»:

Այս մասին նշվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակված 2012 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի նախաբանում, որտեղ ասված է նաև, որ ամբողջ աշխարհում այս երևույթը շարունակում է կործանարար ազդեցություն ունենալ հասարակության վրա:

Այս տարի Կոռուպցիայի ընկալման համաթվի կազմման մեթոդոլոգիան նորացվել է, և այս փոփոխությունների առավել լիարժեք արտացոլման համար համաթիվը ներկայացված է 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) սանդղակով:

Կոռուպցիայի ընկալման համաթվի այս տարվա տվյալների համաձայն, առաջին տեղը կիսել են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան՝ շնորհիվ տեղեկատվության հասանելիության զարգացած համակարգերի, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեությունը կարգավորող խիստ կանոնների:

Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին կրկին դրսևորել են համաթվի ամենացածր ցուցանիշները, ինչը հետևանք է այս պետություններում հաշվետվողականության և պետական արդյունավետ ինստիտուտների բացակայության:

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է, իսկ 174 երկրների ցանկում Հայաստանը 105-րդ տեղում է:

Հայաստանի ցուցանիշը ցածր է Վրաստանից, որը գտնվում է 51-րդ տեղը, և բարձր է Ադրբեջանից, որը 139-րդ տեղում է:

Միացյալ Նահանգները 174 երկրների ցանկում զբաղեցրել է 19-րդ տեղը, Չինաստանը՝ 80-րդ, Հնդկաստանը՝ 94-րդ տեղը:

XS
SM
MD
LG