Մատչելի հղումներ

«Ռուսաստանի օդուժի կործանիչները խախտել են Ճապոնիայի օդային տարածքը». Տոկիո


Ճապոնիայի իշխանությունների համաձայն, այս միջադեպը եղել է հինգ տարվա ընթացքում գրանցված նման առաջին միջադեպը

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, Ռուսաստանի օդուժի երկու կործանիչ հինգշաբթի օրը կարճ ժամանակով մուտք են գործել Ճապոնիայի օդային տարածք Հոկայդո կղզու կողմից:

Ճապոնիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, երկրի օդային տարածք Ռուսաստանի կործանիչների կողմից մեկ րոպեով կատարված ներխուժմանն ի պատասխան օդ էին բարձրացվել Ճապոնիայի ռազմական օդանավեր:

Այս միջադեպի կապակցությամբ Տոկիոն բողոք է ներկայացրել Մոկսվային: Ճապոնիայի իշխանությունների համաձայն, այս միջադեպը եղել է հինգ տարվա ընթացքում գրանցված նման առաջին միջադեպը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը սակայն հերքել է Ճապոնիայի օդային տարածք կործանիչների մուտք գործելու մասին տարածված հաղորդագրությունները:

Նախքան այս միջադեպը, Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն խոստացել էր կարգավորել «հյուսիսային տարածքների վերաբերյալ» Ռուսաստանի հետ արդեն 60 տարուց ավելի շարունակվող վեճը:
XS
SM
MD
LG