Մատչելի հղումներ

«Մեծահարուստների հարկման ավելացումը կործանիչ չի լինի տնտեսական աճի համար»


ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով գրասենյակը միջամտեց դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների միջև այսպես կոչված «ֆինանսական ժայռի» շուրջ առկա տարաձայնության մեջ

Մեծահարուստ ամերիկացիների հարկման ավելացումը և հարկման մակարդակի պահպանումը ֆինանսական ավելի քիչ կարողություններ ունեցող խավի համար զգալի վնաս չի հասցնի ԱՄՆ-ի տնտեսական աճին 2013 թվականին:

Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով գրասենյակը՝ այսպիսով միջամտելով դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների միջև այսպես կոչված «ֆինանսական ժայռի» շուրջ առկա տարաձայնության մեջ:

Որևէ կուսակցության չպատկանող Կոնգրեսի հեղինակավոր մարմնի կողմից հրապարակված զեկույցը ըստ էության պետք է քաջալերի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որպեսզի վերջինս շարունակի պահանջել հարուստների նկատմամբ կիրառվող հարկադրույքների բարձրացումը:

Հանրապետականները պնդում են սակայն, որ հարկերի ցանկացած բարձրացում կործանիչ կդառնա ԱՄՆ-ի տնտեսության, մասնավորապես փոքր բիզնեսի, ինչպես նաև ԱՄՆ-ի զբաղվածության շուկայի համար: Նրանք որևէ զիջում չեն նախատեսում կատարել այն դիրքորոշման մեջ, որի համաձայն նախագահ Ջորջ Բուշի օրոք հարուստներին տրված հարկային որևէ արտոնություն չպետք է դադարեցվի:

Կոնգրեսի հանձնաժողովի համաձայն, հարուստներին հարկային արտոնությունների դադարեցումը մինչև գալիք տարվա ավարտը կնվազեցնի աշխատատեղերի ավելացումը մոտ 200 հազարով, մինչդեռ հանրապետականները պնդում են, որ հարկերի ավելացումը կնվազեցնի նույն ցուցանիշը 700 հազարով:

«Այս ընտրարշավի ամբողջ ընթացքում Ամերիկայի ժողովուրդը հստակ ուղերձ է հղել առ այն, որ մարդիկ նախընտրել են բյուջեի հավասարակշռված նվազեցման գործում ամենահարուստ ամերիկացիներից մի փոքր ավելի շատ ջանք գործադրելու խնդրանքով դիմելու շուրջ նախագահի տեսակետը», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խորհրդական Դեյվիդ Փլաֆը:

XS
SM
MD
LG