Մատչելի հղումներ

«Սիրիայում բռնությունների գնալով ավելի շատ են կրոնական բնույթ կրում»


«Հակամարտության մեջ ներքաշվել են նաև փոքրամասնությունների, ներառյալ քրիստոնյաների, քրդերի և թուրքմենների համայնքները»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով քննիչների կողմից հինգշաբթի օրը հրապարակված նոր զեկույցում ասված է, որ Սիրիայում շարունակվող հակամարտությունը «անհամար ավերածությունների և խաղաղ բնակչության տառապանքների պատճառ է դարձել», և որ այս տարվա սեպտեմբերի վերջից մարդասիրական ոլորտում տիրող իրավիճակը սկսել է արագ խարխլվել:

Զեկույցի համաձայն, երկրում շարունակվում են անպատիժ իրականացվել մարդու իրավունքների խախտումներ: Դրանում նշվել է նաև, որ հիմնական քաղաքներում, մասնավորապես Դամասկոսում և Հալեպում բռնությունների սաստկացել են և ավելի հաճախ են դարձել մշակութային օբյեկտների ուղղությամբ իրականացվող հարձակումները:

Քննիչների համաձայն, կառավարական ուժերի և նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ընդդիմության միջև բախումները գնալով ավելի շատ են վերածվում կրոնական հողի վրա իրականացվող բախումների: Երկրում հիմնական տարաձայնություններ են առկա մեծամասնություն կազմող սունիների, որոնք բացեիբաց սատարում են ապստամբներին, և նախագահ Ասադի կառավարությունը սատարող ալևիների միջև:

Զեկույցի համաձայն, կրոնական բաժանվածությունը հակամարտությանը միանալու դրդապատճառ է օտարերկրացի մարտիկների համար: Այսպես, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի սունիները պայքարում են ապստամբների կողմին, իսկ շիլաները, այդ թվում՝ Լիբանանում գործող «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները, օգնություն են տրամադրում կառավարական ուժերին:

«Հակամարտության մեջ ներքաշվել են նաև փոքրամասնությունների, ներառյալ քրիստոնյաների, քրդերի և թուրքմենների համայնքները: Որոշ դեպքերում նրանք ստիպված են զենքի դիմել՝ իրենց անվտանգությունը պաշտպանելու կամ հակամարտության որևէ կողմի միանալու պատճառով», - ասված է զեկույցում:

ՄԱԿ-ի քննիչների զեկույցում նշվել է նաև, որ ընդդիմության մարտիկները վերահսկում են երկրի հյուսիսային և կենտրոնական մասերում գտնվող մեծ տարածքներ, սակայն հարավային շրջանները դեռևս մնում են կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Զեկույցում նաև նշվել է, որ հակակառավարական ուժերի մարտիկների համար գնալով հեշտանում է տարբեր տեսակի սպառազինության՝ սկսած թեթև զենքից մինչև հակաօդային համակարգերի ձեռքբերման խնդիրը: Ըստ զեկույցի, դա հնարավոր է դարձել կառավարական զինուժի հենակետերի գրավման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից անօրինական ճանապարհով Սիրիա զենք մատակարարելու միջոցով:

XS
SM
MD
LG