Մատչելի հղումներ

Գերփոթորիկ «Սենդի»-ի հասցված վնասը հասել է 71 միլիարդ դոլարի


Ամենամեծ վնասները կրել է Նյու Յորք նահանգը

Միացյալ Նահանգների արևելյան երեք նահանգներին գերփոթորիկ «Սենդի»-ի հարվածի պատճառով հասցված վնասը հասել է 71 միլիարդ դոլարի:

Նյու Յորքի նահանգապետ Էնդյու Քուոմոյի համաձայն, իր նահանգին փոթորկի պատճառով հասցված վնասի ընդհանուր ծավալը կազմել է 42 միլիարդ դոլար: Նրա համաձայն, այս գումարի մեջ է ներառված վերականգնողական և կանխարգելիչ աշխատանքների արժեքը:

Նյու Յորքի նահանգապետն այս միջոցները նախատեսում է հայթայթել՝ դիմելով դաշնային կառավարության կողմից տարերային աղետների հետևանքների վերացման նպատակով տրամադրվող օգնության:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն իր հերթին հայտնել, թե տարերային աղետի պատճառով քաղաքին հասցվել է 19 միլիարդ դոլարի վնաս: Վնասների մասին այս տեղեկություները ներառված են Նյու Յորք նահանգի կողմից կրած վնասների մասին կատարված հաշվարկում:

Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին անցյալ շաբաթ հայտնել էր, թե իր ղեկավարած նահանգին տարերային աղետը հասցրել է 24 միլիարդ դոլարի վնաս:

Մեկ այլ՝ Կոնեկտիկուտ նահանգի նահանգապետ Դենել Մելոյի համաձայն, նահանգի առևտրային ձեռնարկություններին, առանձնատներին և հանրային սեփականություն հանդիսացող գույքին «Սենդի» փոթորիկը կողմից հասցված վնասը գերազանցել է 360 միլիոն դոլարը:
XS
SM
MD
LG