Մատչելի հղումներ

Ինքնասպան ահաբեկիչը հարձակում է գործել այն ժամանակ, երբ անվտանգության ուժերի աշխատողներն աշխատավարձ էին ստանում

Իրաքում ինքնասպան ահաբեկչի կողմից երկուշաբթի օրը իրականացված հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ:

Կառավարական ուժերի դեմ ուղղված այս հարձակումն իրականացվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Թաջի քաղաքում այն ժամանակ, երբ անվտանգության ուժերի աշխատողներն աշխատավարձ էին ստանում:

Հարձակման համար, որի հետևանքով վնասվածքներ է ստացել 20 մարդ, դեռևս որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել:

Այս հարձակումից մեկ օր առաջ առնվազն 15 մարդ է զոհվել և 150 մարդ վնասվածքներ ստացել Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում ոստիկանության բաժանմունքի դեմ ուղղված հարձակման հետևանքով: Ոստիկանության համաձայն, հարձակումն իրականցվել էր ինքնասպան ահաբեկչի կողմից՝ պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի կիրառմամբ: Ըստ ոստիկանության, հարձակմանը մասնակցել էին նաև ոստիկանության համազգեստ կրող զինյալները:
XS
SM
MD
LG