Մատչելի հղումներ

Ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է դեսպանատան թուրք պահակներից մեկը

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ ուրբաթ օրն ինքնասպանի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է դեսպանատան թուրք պահակներից մեկը:

Անկարայի քաղաքագլուխ Ալադին Յուքսելի համաձայն, պայթուցիկ նյութը գործարկելու ժամանակ հարձակվողն արդեն իսկ գտնվում էր Միացյալ Նահանգներին պատկանող շինության ներսում: Պայթյունի հետևանքով հարձակումն իրականացրած անձը զոհվել է:

Պայթյունից որոշ ժամանակ անց լրագրողների հետ ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտակայքում հանդիպում է ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն:

«Մեզ, իհարկե, շատ է տխրեցրել այն հանգամանքը, որ կորցրել ենք մեր թուրք պահակներից մեկին», - ասել է դեսպան Ռիչարդոնեն՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի իշխանություններին հարձակմանն արագ արձագանքելու համար:

Ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար, սակայն Թուրքիայում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսը նշել է, թե կան կասկածներ այն մասին, որ հարձակումը կարող է ահաբեկչական բնույթ ունենալ:

  • Rescuers take on February 1, 2013 a victim of a blast outside the US Embassy in Ankara to a waiting ambulance.
  • General view show police and forensic experts working on February 1, 2013 at the site of a blast outside the US Embassy in Ankara.
  • People stand outside the entrance of the US embassy in Ankara on February 1, 2013 after a blast killed two security guards and wounded several other people.
  • Emergency personnel are seen in front of a side entrance of the U.S. Embassy in the Turkish capital, Ankara, after a suspected suicide bomber detonated an explosive device, Feb. 1, 2013.
  • Emergency personnel are seen in front of a side entrance of the U.S. Embassy in the Turkish capital, Ankara, after a suspected suicide bomber detonated an explosive device, Feb. 1, 2013.
  • Medics carry an injured woman on a stretcher to an ambulance after a suspected suicide bomber detonated an explosive device at the entrance of the U.S. Embassy in the Turkish capital, Ankara, Turkey, February 1, 2013.
XS
SM
MD
LG