Մատչելի հղումներ

Այս հարձակումն առաջին անգամն է, երբ զինյալները դիմել են նման ռազմավարության

Մալիի զինված ուժերի պաշտոնյաների համաձայն, երկրի մի խումբ զինծառայողներ ենթարկվել են ինքնասպանի հարձակման:

Ինքնասպանը պայթուցիկ էր գործարկել՝ ուրբաթ օրը մոտոցիկլով մոտենալով Գաո հյուսիսային քաղաքի ռազմական անցակետի մոտ հերթապահություն տանող զինծառայողներին: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել զինծառայողներից մեկը:

Այս հարձակումն առաջին անգամն է, երբ զինյալները դիմել են նման ռազմավարության:

Ֆրանսիայի աջակցությամբ գործող Մալիի զինված ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնել են, որ զինյալների կողմից իրենց ցուցաբերվող դիմակայություն աճ է գրանցել: Այսպես, այս շաբաթվա սկզբին Մալիի և Ֆրանսիայի զինծառայողները Գաո քաղաքում ենթարկվել են հրթիռային հարձակման, իսկ չորեքշաբթի օրը Մալիի չորս զինծառայող զոհվել է նրանց տեղափոխող մեքենայի ականի վրա պայթելու հետևանքով:

Ֆրանսիան, Մալիուոմ չորս շաբաթվա ընթացքում իրականացված միջամտությունից հետո, նախատեսում է մեկնարկել Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահներին երկրում անվտանգության ապահովման համար պատասխանատվության ապահովումը: Այս երկրի պաշտոնյաները սակայն պնդում են, որ անվտանգության ապահովման պատասխանատվության փոխանցումն անհրաժեշտ կլինի հետաձգել մինչև երկրում իրավիճակի կայունացումը:

XS
SM
MD
LG