Մատչելի հղումներ

Գործընկերների վկայությամբ, Բրանիսլավի վարքը որևէ կերպ նման չի եղել այն մարդու վարքին, որն իր կյանքին ինքնասպանությամբ է նախատեսում վերջ տալ

ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանը ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Բրյուսելի օդանավակայանի ավտոկայանատեղիից:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Բրանիսլավ Միլինկովիչը ավտոկայանատեղիից դուրս նետվելուց առաջ բավականին ջերմ զրուցել է Սերբիայի պատվիրակության անդամների հետ:

Օդանավակայանի պաշտոնյաները հաստատել են, որ Միլինկովիչի մահը վրա է հասել 10 մետր բարձրությունից ընկնելու պատճառով:

Սերբիայի արտգործնախարարության կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ ասվել է, որ Միլինկովիչի «ողբալի մահը վրա է հասել Բրյուսելում աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»: Բելգիայի իշխանությունները սակայն համոզվածություն են հայտնել, որ Միլինկովիչն ինքնասպանություն է գործել:

Գործընկերների վկայությամբ, Բրանիսլավի վարքը որևէ կերպ նման չի եղել այն մարդու վարքին, որն իր կյանքին ինքնասպանությամբ է նախատեսում վերջ տալ:

Դաշինքում Սերբիայի դեսպանի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի տարածած հայտարարության մեջ ասված է, թե Միլինկովիչի մահը «խորը վիշտ է պատճառել իրեն», և որ վերջինս մեծ հարգանք է վայելել կազմակերպության աշխատողների շրջանում:

Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն մասնակցում է դաշինքի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցչի պաշտոնում աշխատելուց առաջ Միլինկևիչն իր երկիրը ներկայացրել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում:

XS
SM
MD
LG