Մատչելի հղումներ

26-ամյա Պիստորիուսին հինգշաբթի առավոտյան կալանավորել է ոստիկանությունը՝ իր ընկերուհու՝ 30-ամյա մոդել Ռիվա Ստեենքամփի սպանությունը գործելու մեղադրանքով

Օլիմպիական չեմպիոն, Հարավային Աֆրիկայի հանրաճանաչ սպրինտեր հաշմանդամ վազորդ Օսկար Պիստորիուսը ձերբակալվել է սպանություն կատարելու մեղարդանքներով՝ երկրի մայրաքաղաք Պրետորիայում գտնվող իր տանը գտնվող հրաձգությունից հետո:

26-ամյա Պիստորիուսին հինգշաբթի առավոտյան կալանավորել է ոստիկանությունը՝ իր ընկերուհու՝ 30-ամյա մոդել Ռիվա Ստեենքամփի սպանությունը գործելու մեղադրանքով:

Պիստորիուսին հաճախակի «սայրերով վազորդ» են անվանում՝ սայրերի տեսք ունեցող իր պրոթեզների համար: Անցյալ տարի Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի ժամանակ նա դարձել էր երկու ոտքերից զրկված առաջին մարզիկը, որը մասնակցել է 400 մետր մրցավազքի:

Հարավային Աֆրիկայի ոստիկանության խոսնակը հաստատել է հրաձգության և սպանության դեպքով հետաքննություն հարուցելու փաստը:

Ոստիկանությունը հաստատել է նաև հետաքննության շրջանակներում ձերբակալվածի առողջական վիճակի զննման անցկացումը, ինչպես նաև հարևանների կողմից ներկայացված վկայությունները մարզիկի տանից հրաձգությունից առաջ լսված բղավոցների մասին:

Լուրերն այն մասին, որ երկրի ամենաճանաչված մարզիկներից մեկը ներգրավված է հրաձգության մեջ, շփոթություն է առաջացրել Հարավային Աֆրիկայի բազմաթիվ բնակիչների մոտ: Տարբեր ենթադրություններ են կատարվում այն մասին, թե ինչ կարող էր պատահած լինել Պիստորիուսի տանը, սակայն բոլորը համաձայն են, որ տեղի ունեցածը ողբերգալի է:

  • South African Olympic athlete Oscar Pistorius and Reeva Steenkamp at an awards ceremony, Johannesburg, South Africa, Nov. 11, 2012.
  • This aerial image taken from video provided by VNS24/7 shows the home of Oscar Pistorius in a gated housing complex in Pretoria, South Africa, Feb. 14, 2013.
  • Olympic athlete Oscar Pistorius leaves the Boschkop police station, east of Pretoria, South Africa, Feb. 14, 2013.
  • Oscar Pistorius celebrates winning the men's 400 meter final during the London 2012 Paralympic Games, Sept. 8, 2012.
  • Oscar Pistorius celebrates with his gold medal after winning the men's 400m T44 classification during the London 2012 Paralympic Games, Sept. 8, 2012.
XS
SM
MD
LG