Մատչելի հղումներ

Դաշնության խորհուրդը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման արգելքը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի 143 անդամներն իրավական այս փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են միաձայն

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը միաձայն հավանության է արժանացրել ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումն արգելող օրենսդրական միջոցը:

Դաշնության խորհրդի 143 անդամները չորեքշաբթի օրն իրավական այս փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են միաձայն: Օրինագիծն այժմ կներկայացվի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատմանը:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, անցյալ շաբաթվա վերջին էր հավանության արժանացրել Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը:

Պետդումայի կողմից օրինագիծն ընդունվել է երրորդ՝ վերջին ընթերցմամբ, ձայների 420՝ կողմ, 7՝ դեմ հարաբերակցությամբ:

Որոշ վերլուծաբանների համոզմամբ՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը սատարելու մասին հայտնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի այն՝ օրինագիծը որոշ փոփոխությունների ենթարկելուց հետո:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ պահանջել էր, որպեսզի Ռուսաստանի օրենսդիրները հրաժարվեն «Դիմա Յակովլևի օրենքն» ընդունելուց՝ հայտարարելով, որ այն «խիստ բացասական ազդեցություն կունենա իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության համար»:

Իրավապաշտպան կազմակերպության համոզմամբ, այս օրենքով, բացի ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման արգելքի, նախատեսվում է նոր և լուրջ սահմանափակումներ մտցնել հասարակական կազմակերպությունների նկատմամբ:

XS
SM
MD
LG