Մատչելի հղումներ

Ռուսաստանը դեմ է Թուրքիայում «Փեթրիոթ»-ների տեղակայմանը


«ՆԱՏՕ-ին Թուրքիայի կողմից հրթիռներ տեղակայելուն ուղղված դիմումը չի նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդման»

Ռուսաստանը զգուշացրել է Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի շրջաններում «Փեթրիոթ» հրթիռների հնարավոր տեղակայման անթույլատրելիության մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը հինգշաբթի օրն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Թուրքիայի կողմից հրթիռներ տեղակայելուն ուղղված դիմումը «չի նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը»:

ՆԱՏՕ-ի դեսպանները չորեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի դիմումն ուշադրութան արժանացնելու հարցը: Այս հանդիպումից առաջ մի քանի շաբաթվա ընթացքում Անկարան և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները բանակցություններ էին վարել այն մասին, թե ինչպես բարձրացնել անվտանգության մակարդակը Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում և թույլ չտալ, որպեսզի Սիրիայում չդադարող քաղաքացիական պատերազմը տեղափոխվի Թուրքիայի տարածք:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, Թուրքիայի սահմանամերձ շրջաններում հակահրթիռային համակարգերի տեղադրումը կնպաստի ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմաններում իրավիճակի լարվածության նվազեցմանը:

Հիշեցնենք, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղասել էր, թե ՆԱՏՕ-ն արդեն ունի անհրաժեշտության դեպքում Թուրքիային պաշտպանելու ծրագրեր, սակայն դրանք չեն ներառում «Փեթրիոթ» կայանքների հրթիռների օգնությամբ թռիչքազերծ գոտու սահմանումը:

Ռասմուսենի համաձայն, «Փեթրիոթ» հակահրթիռային կայանքների տեղակայումը Թուրքիայում «բացարձակապես պաշտպանական նպատակներ հետապնդող քայլ» կլինի:
XS
SM
MD
LG