Մատչելի հղումներ

Վրաստանի գինեգործներն արգելքը հանելու հնարավորությունը քննարկում են Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ

Ռուսաստանը յոթ տարի տևած ներմուծման արգելքից հետո բանակցություններ է մեկնարկել վրացական գինիների ներմուծման վերսկսման մասին:

Վրաստանի գինու գործակալության ղեկավարի գլխավորությամբ գինեգործների պատվիրակությունը երկուշաբթի օրը Մոսկվայում հանդիպում է անցկացրել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ արգելքը հանելուն ուղղված քննարկումներ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանը երկու պետությունների միջև քաղաքական ստեղծված լարվածության պատճառով դեռևս 2006 թվականին էր արգելել Վրաստանից գինու, հանքային ջրի, մրգերի և բանջարեղենի ներմուծումը: Երկու պետությունների միջև լարված հարաբերությունների հետևանքով 2008 թվականին զինված հակամարտություն էր տեղի ունեցել:

Անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանի արևմտամետ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած կուսակցության պարտությունը սակայն ճանապարհ է բացել երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման համար:

Այս ընտրություններում հաղթանակ տարածք կոալիցիայի առաջնորդ և Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ:

XS
SM
MD
LG