Մատչելի հղումներ

Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերությունը 30 միլիոն դոլարի ներդրում կկատարի


Rostelecom, Moscow, November 21, 2012

Rostelecom, Moscow, November 21, 2012

Հայաստանի շուկայում գործող «Ռոստելեկոմ» ընկերության դուստր «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունն այս շաբաթ մեկնարկել է ծառայությունների մատուցումը Գյումրի, Աշտարակ և Աբովյան քաղաքներում

Բջջային կապի Ռուսաստանի օպերատոր «Ռոստելեկոմ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում մինչև 2016 թվականը 30 միլիոն դոլարի ներդրում կատարել:

«Փրայմ-Տասս» գործակալության փոխանցմամբ, Հայաստանում նախատեսվում է ստեղծել «Օպտիկամանրաթելային մալուխը մինչը շինությունը» (FTTB) տեսակի ցանցն:

Տեղական շուկայում գործող «Ռոստելեկոմ» ընկերության դուստր «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունն այս շաբաթ մեկնարկել է ծառայությունների մատուցումը Գյումրի, Աշտարակ և Աբովյան քաղաքներում:

Կապի այս օպերատորը, ըստ հաղորդագրության, 2013 թվականին ծրագրում է ծառայությունների մատակարարումը մեկնարկել Հայաստանի այլ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Երևանում:
XS
SM
MD
LG