Մատչելի հղումներ

Սիրիայում ապստամբները գրոհ են իրականացրել ռազմական օդանավակայանի ուղղությամբ


Նման հարձակում ապստամբները նախօրեին իրականացրել են Հալեպի օդանավակայանի ուղղությամբ

Ընդդիմության ակտիվիստները հայտնել են Սիրիայի կառավարական ստորաբաժանումների և ապստամբների ուժերի միջև հյուսիսային Իդլիբ նահանգում ռազմական օդանավակայաններից մեկի մոտակայքում վարվող ծանր մարտերի մասին:

Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ ապստամբները գրոհել են Թաֆթանազ բնակավայրի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանը: Կազմակերպությունը հայտնել է նաև, որ այս մարտում մասնակցում են իսպամիստ զինյալների խմբեր:

Սիրիայի կառավարությունը օդանավակայանի գրոհի կապակցությամբ դեռևս որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:

Կառավարական ուժերին պատկանող օդանավերից մեկը երեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Հալեպ քաղաքում ապստամբների կողմից վերահսկվող շրջանների ուղղությամբ: Ապստամբների կողմից իրականացրած գրոհի պատճառով իշխանությունները փակել են տեղի օդանավակայանը:

Ապստամբները հայտնել են նաև, որ ծանր մարտեր են տեղի ունեցել Դամասկոսի Դերայա արվարձանում, որտեղ կառավարական ուժերի ռազմական օդանավերը հարված են հասցրել ապստամբների դիրքերի ուղղությամբ:

Ընդդիմության կազմակերպությունների համաձայն, Սիրիայում երեքշաբթի օրն իրականացված բռնությունների հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ:

XS
SM
MD
LG