Մատչելի հղումներ

Նախագահ Ռաուլ Կաստրոյի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում իրականացվել են սահմանափակ ծավալի բարեփոխումներ

Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի նախագահի, իսկ 52-ամյա Միգել Դիաս-Քենել Բերմուդեսը հաստատվել է երկրի փոխնախագահի պաշտոնում:

Սպասվում է, որ նախագահական այս ժամկետը կլինի Ռաուլ Կաստրոյի զբաղեցրած հնգամյա պաշտոնական վերջին ժամկետը:

Ընտրությունների օրվա սկզբին Կուբայի պաշտոնաթող եղած նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն հանդես է եկել ուղերձով երկրի մայրաքաղաք Հավանայում անցկացված Ազգային ժողովի նիստի ժամանակ, որի մասնակիցները հոտնկայս ողջունել են վերջինին:

Ռաուլ Կաստրոն, որը 2008 թվականին երկրի առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր վատառողջ եղբայր Ֆիդելին, կոչ է արել երկրի նախագահի և Կոմունիստական կուսակցության առաջնորդներին ընտրել հնգամյա երկու ժամկետով: 81-ամյա նախագահն ուրբաթ օրը նշել է պաշտոնից իր հնարավոր հեռանալու մասին:

Նախագահ Կաստրոյի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում իրականացվել են սահմանափակ ծավալի բարեփոխումներ, որոնց թվում են եղել տեղափոխման և մասնավոր սեփականության նկատմամբ կիրառվող սահմանափակումների աստիճանական թուլացումը:
XS
SM
MD
LG