Մատչելի հղումներ

Պուտինը գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել


Գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմով (ձախից)

Գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմով (ձախից)

Ռուսաստանի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ ընդամենը մի քանի օր առաջ աշխատանքից ազատելով պաշտպանության նախարարին:

Նախագահ Պուտինն ուրբաթ օրը հայտնել է, որ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Մակարովին:

Գեներալ Գերասիմովը նախկինում եղել է Ռուսաստանի զորքերի հրամանատարը Չեչնիայի երկրորդ պատերազմի ժամանակ:

Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը աշխատանքից հեռացրել էր երկրի պաշտպանության նախարարին՝ կաշառակերության հետ կապված սկանդալի հետաքննությունն անցկացնելու համար ճանապարհ բացելու նպատակով:

Նախագահ Պուտինն ասել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Անատոլի Սերդյուկովին կփոխարինի արտակարգ իրավիճակների նախկին նախարար, նախագահի հավատարիմ կողմնակից Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելուց մի քանի շաբաթ առաջ երկրի Հետաքննչական կոմիտեն սկսել էր պետական ընկերության կողմից մասնավոր կազմակերպություններին ռազմական գույքի վաճառքի փաստով հետաքննությունը: Այս գործողությունների հետևանքով պետությանը հասցվել է մոտ 100 միլիոն դոլարի վնաս:
XS
SM
MD
LG