Մատչելի հղումներ

Հռոմի պապը հրապարակային վերջին ընդունելությունն է անցկացրել


«Եկեղեցու հանդեպ սերը նշանակում է նաև դժվարին որոշումներ կայացնելու համարձակություն ունենալը»


▶ || ■
12:00:00 / -:--:--
🔇 🔉
Ներբեռնել


Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր հրաժարականի ուժի մեջ մտնելու նախօրեին հրապարակային վերջին ընդունելությունն է անցկացրել, որի ներկա են գտնվել տասնյակ հազարավոր մարդիկ:

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը կդառնա գրեթե 600 տարվա ընթացքում պաշտոնաթող եղած առաջին պապը:

Դիմելով բազմությանը՝ Հռոմի պապն ասել է, որ «եկեղեցու հանդեպ սերը նշանակում է նաև դժվարին որոշումներ կայացնելու համարձակություն ունենալը»:

Բենեդիկտոս XVI-ը հորդորել է հավատացյալներին միշտ առաջնություն տալ կաթոլիկ եկեղեցու կարիքներին և ասել է նաև, որ շարունակելու է իր մասնակցությունը եկեղեցու կյանքում՝ նկարագրելով այն որպես «նոր ուղի»:

Նա դիմել է հավաքվածներին իրեն հիշելու խնդրանքով, և, հավաքվածների ծափահարությունների ներքո իր ուղերձն ավարտել է՝ հայտնելով պարզ «շնորհակալություն»:

Որպես Հռոմի պապ ընտրվել հավակնող կարդինալներից շատերն արդեն իսկ հավաքվել են Հռոմում: Սպասվում է, որ նոր հովվապետ ընտրելու մասին որոշումը կկայացվի մինչև մարտ ամսվա կեսը, և Հռոմի նոր պապը կանցկացնի Սուրբ շաբաթվա և Զատիկի արարողությունները:
XS
SM
MD
LG