Մատչելի հղումներ

Բաքվում ոստիկանությունը ցուցարարների է ձերբակալել


Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին (արխիվային լուսանկար)

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին (արխիվային լուսանկար)

Ցուցարարները փորձում էին անցկացնել հանրահավաք՝ պահանջելով ապահովել հավաքների ազատությունն ու ցրել Ադրբեջանի խորհրդարանը

Ադրբեջանի ոստիկանությունը երկուշաբթի օրը երկրի մայրաքաղաք Բաքվում ձերբակալել է ավելի քան 30 ցուցարարի, որոնք փորձում էին անցկացնել հանրահավաք՝ պահանջելով ապահովել հավաքների ազատությունն ու ցրել խորհրդարանը:

Բաքվում ակտիվիստների կողմից չարտոնված հանրահավաքը նախատեսված էր անցկացնել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:

Ոստիկանության ծառայողներն արագ ձերբակալեցին Բաքվի Շատրվանների հրապարակում հավաքված ցուցարարներին, որոնք վանկարկում էին ազատ ընտրությունների անցկացման և կառավարության հրաժարականի կարգախոսներ:

Ադրբեջանում ընդդիմությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը չի հանդուրժվում, այլախոհությունը կոպտորեն ճնշվում է:

Իրավապաշտպան կազմակերպությունները և Արևմուտքի բազմաթիվ կառավարություններ բազմիցս մեղադրել են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որն այս պաշտոնում հաջորդել է 2003 թվականին վախճանված իր հորը, հավաքների և տեղեկատվության ազատությունը ճնշելու, լրագրողներին ահաբեկելու և ընտրությունները կեղծելու մեջ:

XS
SM
MD
LG