Մատչելի հղումներ

14-ամյա քրիստոնյա աղջկան դեմ Ղուրանի էջերի այրման մեղադրանք էր առաջադրվել

Պակիստանի դատարանը կասեցրել է անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ 14-ամյա քրիստոնյա մի աղջկա դեմ հարուցված դատական գործը, որը միջազգային հանրության զայրույթի պատճառն էր դարձել:

Իսլամաբադի բարձր դատարանը երեքշաբթի օրը կասեցրել է Ռիմշա Մասիհի դեմ հարուցված գործը, որին հարևաններն այս տարվա օգոստոս ամսին մեղադրել էին Ղուրանից էջեր այրելու մեջ:

Ռիմշա Մասիհին այնուհետև ձերբակալվել է և երեք շաբաթ անցկացրել բանտարկության մեջ, որից հետո սեպտեմբեր ամսին արձակվել բանտից՝ գրավի դիմաց:

Ոստիկանությունը ձերբակալել է մահմեդական մի հոգևորականի՝ Ռիմշայի դեմ ուղղված վկայություններ կեղծելու մեղադրանքով:

Պակիստանում, որի բնակչության հիմնական մասը մահմեդականություն է դավանում, կիրառվում են անհարգալից վերաբերմունքի համար պատժամիջոցներ նախատեսող աշխարհում ամենախիստ օրենքները: Որևէ անձ, որը մեղավոր է ճանաչվում իսլամի կամ մարգարե Մոհամմադի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, կարող է մահապատժի դատապարտվել:
XS
SM
MD
LG